Ըստ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի՝ Ադրբեջանի գերագույն դատարանը մեղմել է 4 հայ ռազմագերիների դատավճիռը։ Նրանք ազատ են արձակվել:
Գործակալությունը հայտնել է նաեւ, որ սեպտեմբերի 8-ին ազատ արձակված հայերը ձերբակալվել էին 2020-ի դեկտեմբերին։ Ազատ արձակված չորս ռազմագերիները 2021-ի նոյեմբերին դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման։
Ենթադրվում է, որ խոսքը Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի մոտ տեղի ունեցած իրադարձությունների մասին է։ Այդ ժամանակ ադրբեջանական գերության մեջ էին հայտնվել 60-ից ավելի հայ կամավորներ։
Ավելի վաղ Telegram-ի ալիքներում տեղեկություններ տարածվեցին, որ սեպտեմբերի 8-ին Հայաստան են վերադարձվելու 5 ռազմագերիներ։ Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն։