Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը Նովրուզի առթիվ Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորանքում հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցման գործընթացին։
Բայդենն ընդգծել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ կնպաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կայուն խաղաղ կարգավորմանը եւ կաջակցեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտեցման գործընթացին՝ հանուն բարգավաճ ու խաղաղ ապագայի:
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ՝ անվտանգության եւ տարածաշրջանային հաշտության ընդհանուր խնդիրների լուծման համար:
Բայդենը շեշտել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում են Կասպից ծովի տնտեսության դիվերսիֆիկացման եւ էներգետիկ հնարավորությունների զարգացման ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին եւ ցանկանում ուսումնասիրել տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները։