ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Դիլիջան» անտառապետության տարածքում հայտնաբերել են ապօրինի անտառահատման դեպքեր:
Անտառահատումները կատարվել են անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին՝ անտառապահին 30 հազար դրամ, յուրաքանչյուր մեկ խորանարդ մետրի համար 5000 դրամ կաշառելով:
Հարուցվել է քրեական գործ, ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա անտառապահին մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանությունը տեսագրություն է տարածել՝ հորդորելով զերծ մնալ ապօրինի ծառահատումներից եւ գործել բացառապես օրենսդրական դաշտում:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։