Ըստ Shephard Media գործակալության՝ բրիտանացի վերլուծաբան եւ անվտանգության փորձագետ Թիմ Մարտինը հավանական է համարել, որ իսրայելական օդուժի F-35 կործանիչները տեղակայվելու են Բահրեյնի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի՝ Պարսից ծոցի ռազմաբազաներում, որտեղից առավել արդյունավետորեն կգործեն Իրանի դեմ:
Եթե դա իրականություն դառնա, իսրայելական օդանավերն Իրանի միջուկային օբյեկտներից ընդամենը մեկ ժամվա հեռավորության վրա կլիենեն, ինչը ռազմավարական առումով էական փոփոխություն կմտցնի տարածաշրջանում:
Բրիտանացի վերլուծաբանը նշել է, որ օպերատիվ համագործակցության վերաբերյալ խոսակցությունները սկիզբ են առել դեռեւս իսրայելա-արաբական (Աբրահամյան) համաձայնագրի կնքման օրվանից: Այդ պահից ի վեր ԱՄԷ-ին թույլատրվեց գնել 50 միավոր F-35 կործանիչ, իսկ Իսրայելն իր հերթին ձեռք բերեց այդ ռազական օդանավերի մի ամբողջ էսկադրիլիա:
«Ադիր» («Հզոր») անվանումն ստացած իսրայելական F-35-երը տեղակայված են Նեգեւի անապատի Նեւատիմ ավիաբազայում, որտեղից դրանք, առանց օդում վառելիքի լրացուցիչ վերալիցքավորման, կարող են գրոհել օրինակ Սիրայի, Իրաքի եւ Լիբանանի ռազմական օբյեկտների վրա:
«Սակայն Իսարայելի համար ներկայում ամենալուրջ սպառնալիքն Իրանն է»,- ընդգծել է բրիտանացի վերլուծաբանը՝ հավելելով, որ ապագայում մենք ականատես կլինենք Իսրայելի եւ Արաբական միացյալ Էմիրությունների օդուժի համատեղ զորավարժություններին: Փաստացի դա ռազմական նոր դաշինք կդառնա. «Միջին Արեւելքի ՆԱՏՕ»:
Թիմ Մարտինը նշել է նաեւ, որ Իսրայելն իր սպառազինությունը համալրել է լիցքվորող օդանավերով եւ նոր կործանիչ F-15 EX ուղղաթիռներով: