Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 11-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 2 միլիոն 249 հազար 396 պատվաստում:
Առաջին չափաքանակ է ստացել 1 միլիոն 147 հազար 288 մարդ, ամբողջական պատվաստվել է 1 միլիոն 23 հազար 452 մարդ: Երրորդ՝ խթանիչ պատվաստում է ստացել 73 հազար 385 մարդ:
Առողջապահության նախարարությունից հայտնել են նաեւ, որ սեպտեմբերի 5-11-ը երկրում հաստատվել է կորոնավիրուսի 2575 դեպք, առողջացել՝ 2172 քաղաքացի: Ներկայում փաստացի բուժում է ստանում 3410 խնամյալ:
Սեպտեմբերի 5-11-ը կատարվել է 7446 թեստավորում: Ընդհանուր կատարվել է 3 միլիոն198 հազար 646 թեստավորում:
Մեկ շաբաթում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 7 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը երկրում խլել է 8669 մարդու կյանք:
Համավարակի սկզբի ի վեր Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 439 հազար 302 մարդ, որոնցից 425 հազար 531-ն առողջացել են: