Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել Կրասնոդարում անցկացված Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարում։
Մեր մարզիկներից արծաթե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը եւ 80 կգ քաշային Համլետ Ադամյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։