ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերը ծայրահեղ մտահոգիչ են ու պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։
«Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, եւ այս դեպքերը ցավալիորեն գալիս են ապացուցելու թե’ կոմիտեի արձանագրումները եւ թե’ Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների անթաքույց հրապարակային հայտարարությունները»,- նշված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։