Հայաստանի համար անհասանելի է դարձել մուտքը թուրքական եւ ադրբեջանական մի շարք լրատվական կայքեր, ընդ որում՝ պարզ չէ, թե որ երկիրն է նախաձեռնել արգելափակումը՝ Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան կամ Ադրբեջանը։
Թուրքական լրատվամիջոցներից անհասանելի են Anadolu, Sabah, Milliyet, Cumhuriyet, Diken, TRT Haber, Sözcü, Türkiye, Yeni Akıt լրատական կայքերը։
Մուտք գործելու հնարավորություն կա CNN Türk եւ Habertürk կայքեր, որտեղ կեսգիշերին հրապարակվել է, թե իբրեւ հայկական կողմի սադրանքների հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ բախումներ են սկսվել։
Կայքում մեկ այլ հրապարակմամբ տարածվել է նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի թվիթերյան գրառումը, որում հայտնել է Բայրամովի հետ իր հեռախոսազրույցի մասին․ «Քննարկել ենք Հայաստանի սադրանքները Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին։ Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները եւ կենտրոնանա խաղաղության բանակցությունների եւ Ադրբեջանի հետ համագործակցության վրա»։