ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հորդորել է դադարեցնել Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:
Փրայսը հայտնել է, որ պետքարտուղար Բլինքենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ՝ խոր մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների, դրանց թվում՝ Հայաստանի տարածքի հրետակոծման վերաբերյալ:
«Պետքարտուղարը Ալիեւին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները եւ ընդգծել, որ Միացյալ Նահանգները ձգտում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման»,- ասված է խոսնակի տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եւ մանրամասներ ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի առնչությամբ: