Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է սահմանազատման եւ սահմանագծման իր փորձը ներկայացնել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ:
Ինչ վերաբերում է ղազախստանցի խաղաղապահներին հայ-ադրբեջանական սահման ուղարկելուն, Տլեուբերդին ասել է, որ նման հարց դրված չէ։ Նա նշել է, որ առաջնային խնդիրը ներկայում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման եւ սահմանազատման համատեղ հանձնաժողովի աշխատանքը վերականգնելն է։
«Պատրաստ ենք ներկայացնելու մեր փորձը, քանի որ սահմանագծում ենք արել ցամաքային եւ նույնիսկ ծովային սահմանի ամբողջ երկայնքով։ Սահմանագծման գործընթացը գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ՝ բացի Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ մեր սահմանագծումը, հավանաբար, եւս 2-3 տարի կտեւի»,- ասել է Ղազախստանի արտգործնախարարը։