Ըստ «Սպուտնիկ Ղազախստան»-ի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նուր-Սուլթանում պատարագի ժամանակ կոչ է արել աղոթելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համար:
«Անհանգստությամբ տեղեկացա, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածության նոր օջախներ են բռնկվել»,- ասել է Հռոմի պապը:
Քահանայապետը կոչ է արել շարունակելու աղոթել «այդ երկրներում» խաղաղ կարգավորման համար, որպեսզի «համաձայնությունը գերակայի հակամարտությունների նկատմամբ»: