ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ արտգործնախարարներն այս ամսվա վերջին եւս մեկ հանդիպում կունենան՝ խաղաղության պայմանագիրը քննարկելու համար։
«Այսինքն` սահմազատման գործընթացին արդեն իսկ մեկնարկ է տրված, զուգահեռաբար հանդիպումներ են եղել, որտեղ քննարկվել է խաղաղության պայմանագիրը»,– ընդգծել է Միրզոյանը։
Ըստ նրա` խաղաղության գործընթացը խափանելու Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը ցայտուն է: Խոսքն, ըստ Միրզոյանի, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին է։