Ըստ ամերիկյան CNN-ի՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանի թեկնածու է առաջադրել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։
«Ջո Բայդենի վարչակազմը հուսով է` նրան շուտով կնշանակեն փոխարինելու ամսվա սկզբին հրաժարական տված Ջոն Սալիվանին: Նրա ժամանման եւ պաշտոնական նշանակման ժամկետները կախված կլինեն նրանից, թե երբ Ռուսաստանը կհամաձայնի նրան ընդունել որպես դեսպան Վաշինգտոնի հետ հարաբերությունների այս լարվածության ժամանակ»,- ասել է դիվանագետը։
Նշվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2019-ի փետրվարին։ ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու է առաջադրվել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենը: