Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզպետարաններից հայտնել են, որ Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերից որեւէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել։
«Այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ կոչ ենք անում զերծ մնալու կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից»,- նշված է գրառման մեջ։
«ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները, եւ հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ Ուստի կոչ ենք անում զերծ մնալու նման լուրեր տարածելուց եւ առաջնորդվելու բացառապես պաշտոնական լրահոսով»,- նշված է գերատեսչությունների տարածած հայտարարությունում։