Լիբանանի արտգործնախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
«Լիբանանի ԱԳՆ-ն խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի տարածքում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական վերջին զարգացումների առնչությամբ` ափսոսանք հայտնելով հայկական քաղաքներում ավերածությունների եւ սպանությունների համար: Կոչ ենք անում դադարեցնելու ռազմական գործողությունները»,- նշված է Լիբանանի ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ: