Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը նախօրեին մերժել է Google ընկերության՝ 2018-ին Եվրահանձնաժողովի ընդունած որոշման դեմ բողոքարկումը: Դատարանի վճռով Google ընկերությունը եվրոպական հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար տուգանվում էր ավելի քան 4 միլիարդ եվրոյով։ Միաժամանակ Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը 4,34 միլիարդ եվրո տուգանքի չափը մասամբ նվազեցրել է՝ հասցնելով 4,125 միլիարդ եվրոյի։
Այսպիսով` Ընդանուր իրավասության եվրոպական դատարանը հաստատել է, որ Եվրահանձնաժողովի վճիռը հիմնավոր է, եւ Google ընկերությունն անօրինականորեն է սահմանափակում դրել Android համակարգով աշխատող բջջային սարքերի եւ բջջային կապի օպերատորների նկատմամբ` նպատակ ունենալով տիրապետող դիրք հաստատելու իր որոնողական համակարգի համար։
Google-ից արդեն դատարանի վճռի առնչությամբ ափսոսանք են հայտնել։ Ըստ եվրոպական օրենսդրության՝ Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանի վճիռը կարող է բողոքարկվել։
Պատրաստեց Արման Գրիգորյանը