Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (ЕМА) AstraZeneca-ն անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ է համարել:
Գործակալության փորձագետները, հետաքննելով օքսֆորդյան դեղամիջոցով պատվաստվածների մոտ տրոմբների գոյացության դեպքերը, պնդում են, որ որեւէ կապ չեն հայտնաբերել AstraZeneca-ի պատվաստումների եւ հիվանդներից ոմանց շրջանում տրոմբի առաջացման դեպքերի միջեւ։
Եվրամիության մի շարք երկրներ՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Իսպանիան եւ այլն, անցած օրերին դադարեցրել էին այդ դեղամիջոցով պատվաստումները՝ պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ առանձին դեպքերում տրոմբոցիտների քանակի պակասի եւ բարդացումների մասին ահազանգերի պատճառով։ Այժմ այդ երկրները կվերականգնեն պատվաստանյութի կիրառումը: