Սեւ ծովում վերսկսվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ ռազմածովային զորավարժությունները: Կենտրոնում Ռումինիայի նավերն են: Ըստ պաշտոնական Բուխարեստի տվյալների՝ զորավարժությունների նպատակը ռազմածովային ուժերի փոխգործակցության մանեւրներն են՝ աշխարհաքաղաքական հնարավոր ճգնաժամի պայմաններում: Սեւ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցի ութ երկրի 2500 ծովային:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ այսօր ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման (SNMG2) նավերը Սեւ ծովում վարժանքներ են անցկացրել նաեւ Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ:
Շաբաթվա սկզբին Սեւ ծովում արդեն իսկ համատեղ զորավարժանքներ են արել Իսպանիայի, Լեհաստանի, Թուրքիայի եւ Ռումինիայի ռազմածովային ուժերը: Մարտի սկզբին համատեղ վարժանքներ են արել ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ուկրաինան:
Ղրիմում էլ այս օրերին անցկացվում են ռուսական ռազմա-օդային դեսանտային զորքերի լայնածավալ զորավարժությունները: