ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետեւանքով Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ։
Նա նշել է, որ տեղահանվածների մեծամասնությունը՝ 1437 անձ, կանայք եւ երեխաներ են, 99-ը՝ ծերեր եւ հաշմանդամություն ունեցող անձինք։
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նախօրեին հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերի՝ տարբեր տեսակի զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է հատկապես երեխաներիէ դպրոց եւ մանկապարտեզ հաճախելու ժամերին:
Պաշտպանը հրավիրել էր երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ ՀՀ–ի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին հստակ արձագանքելու համար։