Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ սեպտեմբերի 18-ից Արաբկիրի 23-րդ փողոցում երթեւեկության փոփոխություն կկատարվի:
Փոփոխությունն արվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Արաբկիրի 23-րդ փողոցում մինչ օրս կազմակերպված էր երկկողմ երթեւեկություն, փոփոխությունից հետո երթեւեկությունը կդառնա միակողմանի: Ուղղությունը կլինի Վահագն Դավթյան փողոցից դեպի Ռիգայի փողոց: