Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից (ՄԱԳԱՏԷ) հայտնել են, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը շուրջ մեկ շաբաթ գեներատորների եւ էլեկտրահաղորդման պահուստային գծերի օգտագործումից հետո կրկին միացվել է ուկրաինական էներգացանցին։
«Ինժեներները վերանորոգել են հակամարտության ընթացքում վնասված էլեկտրահաղորդման 4 հիմնական արտաքին գծերից մեկը, եւ ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանը կրկին էլեկտրաէներգիա է ստանում անմիջապես ազգային ցանցից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Էներգաբլոկների թվով եւ սահմանված հզորությամբ Եվրոպայի ամենամեծ ԱԷԿ-ը Դնեպրի ձախ ափին է՝ Էներգոդար քաղաքի հարեւանությամբ։ Կայանում վեց էներգաբլոկ ունի, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 1000 մեգավատտ է։ 1984-1987 թվականներին շահագործման են հանձնվել առաջին չորս էներգաբլոկները, 1989-ին` հինգերորդը, 1990-ին գործարկմանն ամբողջությամբ պատրաստ վեցերորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1996-ին։