Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 12-18-ը գրանցվել է 761 ահազանգ, որից 701-ը՝ ճանաչողական:
Ահազանգերի թվում գրանցվել են 7 տեխնածին, 18 բնածին եւ 15 սոցիալ-կենցաղային կանչ:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 18 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան:
Բոլոր դեպքերի առթիվ ստուգումներ է անում ծառայության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու եւ շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են իրականացնել չպայթած զինամթերքի հայտնաբերման եւ վնասազերծման աշխատանքները:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է ընդհանուր առմամբ 9 տարբեր տեսակի ռազմամթերք: