Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ուկրաինական «Էներգոատոմ» կազմակերպությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ին ռուսական զորքերը հարվածել են Նիկոլաեւի շրջանի Պիվդեննոկրաինսկ ատոմակայանին։ Պայթյունը տեղի է ունեցել ռեակտորներից 300 մ հեռավորության վրա։ Ռեակտորներն անվնաս են։ Հարվածից վնասվել են ատոմակայանի շենքերը, ինչպես նաեւ մոտակայքում գտնվող հիդրոէլեկտրակայանն ու էլեկտրահաղորդման լարերը։
Նիկոլաեւի շրջանը վերջին շաբաթներին ենթարկվում է ռուսական ուժերի մշտական հրթիռակոծության։
«Զավթիչները նորից ուզում էին կրակել, բայց մոռացան, թե ինչ է ատոմակայանը: Ռուսաստանը վտանգում է ամբողջ աշխարհը: Մենք պետք է դադարեցնենք այն, քանի դեռ ուշ չէ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ռուսական կողմը չի արձագանքել Ուկրաինայի մեղադրանքներին։