Բաթումում մեկնարկել է շախմատի մինչեւ 8, 10 եւ 12 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը:
Հայաստանն այդ մրցումներում ունի 28 մասնակից, այդ թվում 20 տղա, 8 աղջիկ: Անցկացված երեք տուրերից հետո բոլորից հաջող հանդես են գալիս 12-ամյա Նարեկ Ղազարյանն ու 8-ամյա Նարե Իսախանյանը, որոնք տարել են երեքական հաղթանակ եւ առաջատարների խմբում են: Նրանցից կես միավոր քիչ է վաստակել 10-ամյա Վաչե Քոչարյանը: Մեր մյուս մասնակիցներն արդեն կորցրել են մեկ եւ ավելի միավոր:
Սեպտեմբերի 19-ին տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները: Առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 11 տուրից եւ կավարտվի սեպտեմբերի 27-ին: