ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: