Իրանի արտգործնախարարի՝ տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ իր երկիրը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցել է տնտեսական օգուտներ ստանալու նպատակով։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունն իր նոր անդամներով կարող է տարածաշրջանային կազմակերպությունից վերաճել համաշխարհային կազմակերպության։
Մեհդի Սաֆարին նշել է, որ Իրանի՝ ՇՀԿ անդամ երկրների հետ ունեցած առեւտրի ընդհանուր ծավալն այժմ գերազանցում է 9 միլիարդ դոլարը եւ ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ՝ սկսած էներգետիկայից, ապրանքների արտահանումից մինչեւ տեխնիկական եւ ճարտարագիտական ծառայությունների մատուցում եւ տեխնոլոգիաների փոխանցում։
Սաֆարին ընդգծել է, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին ձեռնտու է նաեւ կազմակերպությանը, մասնավորապես կազմակերպության անդամ Կենտրոնա-ասիական երկրները Իրանի միջոցով հասանելիություն են ստանում բաց ծովերի հանդեպ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը