Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիան դուրս է եկել Եվրոպայի Խորհրդի միջազգային համաձայնագրից, որի նպատակն է կանանց դեմ եւ ընտանեկան բռնության կանխարգելումն ու դրանց դեմ պայքարը։ Համաձայնագիրը ստորագրվել էր 2011 թվականին։
Թուրքիայի Ընտանիքի, աշխատանքի եւ սոցիալական ծառայությունների նախարարը Թվիթերի իր էջում գրել է, որ Թուրքիայում կանանց իրավունքները պաշտպանված են օրենսդրությամբ։ Թուրքայի իրավական համակարգը բավականին դինամիկ եւ ուժեղ է, որպեսզի նա կարողանա անհրաժեշտության դեպքում նոր կարգավորումներ մտցնել։
Նախարարը նաեւ հավելել է, որ կանանց դեմ բռնությունը մարդկության դեմ հանցագործություն է, եւ Թուրքիան վճռականորեն կշարունակի դրա դեմ պայքարը՝ «զրո հանդուրժողականություն» սկզբունքով։