Աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելանում են։
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Ամալներ քաղաքում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով երեքօրյա խիստ ռեժիմ է սահմանվել։ Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով Մահարաշտրան առաջատար է։ Ավելի վաղ Հնդկաստանի առողջապահության փոխնախարար Ռաջեշ Բհուշանը հայտնել էր, որ այնտեղ բժիշկները համավարակի երրորդ ալիքն են հայտնաբերել։
Համավարակի երրորդ ալիքի պատճառով լայնամասշտաբ կարանտին սահմանելու որոշում է ընդուվել նաեւ Լեհաստանում, սակայն ամբողջական կարանտին դեռ չկա։ Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ մարտի 20-ից Լեհաստանում փակվում են մշակութային, սպորտային եւ հանգստի կենտրոնները, մշակութային, սպորտային եւ հանգստի կենտրոնները։ Առեւտրի կենտրոններում աշխատելու են միայն մթերային խանութներն ու դեղատները։ Սահմանափակումները գործելու են մինչեւ ապրիլի 9-ը։
Գերմանիայում վերջին օրերին վարակվածների թիվն անցել է 16 հազարից, իսկ Ռուսաստանում մեկ օրում 9632 նոր դեպք է հաստատվել։