Շահեն Պետրոսյանը 1990-1999 թվականներին եղել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր իշխանական Հայոց համազգային շարժում կուսակցությունից: Ալիք Մեդիայի մեկնաբան Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Պետրոսյանը հիշում է 1988-ի Շարժումը, թե ինչպես Հայաստանն ընտրեց անկախության ճանապարհը, եւ թե ինչու է ինքը, լինելով ամենաանկախականներից մեկը ՀՀՇ-ում, դեմ քվեարկել 1990 թվականի Անկախության հռչակագրին: