Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի քաղաքային զարգացման եւ ճանապարհների նախարարությունից հայտնել են, որ Թեհրանը ներկայում ջանքեր է գործադրում Չինաստանից Իրան երկաթուղի գործարկելու համար։
«Փորձում ենք ուղիղ երկաթուղային կապ գործարկել Իրան-Չինաստան ուղղությամբ։ Դա համարում ենք դրական նշան Շանհայի համագործակցության կազմակերպությանը մեր անդամակցության աջակցության ու նաեւ կազմակերպության տրանսպորտային-տարանցիկ սեկտորի զարգացման հանդեպ»,- նշված է գերատեսչության հայտարարությունում։
Միաժամանակ նաեւ հաղորդվում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի անդամակցությունը կարող է ավելացնել կազմակերպության անդամ երկրների միջեւ առեւտրի ծավալներն ու ընդլայնել տրանսպորտային ոլորտում համագործակցությունը։ Դա կլինի այն ժամանակ, երբ ավելանան բեռնափոխադրումներն ու տարանցումը։ Ի դեպ, Չինաստանից Իրան երկաթուղին սկսվելու է Շանհայ քաղաքից եւ հասնելու է մինչեւ իրանական խոշոր քաղաքներ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը