Թուրքական Ishbank ու Denizbank բանկերը հաստատել են, որ դադարեցրել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը։
Denizbank–ի հաճախորդների սպասարկման ծառայությունից հայտնել են, որ «Միր» քարտով գործառնություններ ու ռուսական արժույթին առնչվող գործարքներ բանկում չեն իրականացվում, բանկոմատները քարտերը չեն ընդունում:
Բանկից ասել են, որ որոշումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կիրառած պատժամիջոցներով։
Վերջին օրերին համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ թուրքական բանկերը չեն սպասարկում ռուսական բանկային քարտերը։
«Միր» քարտեր սպասարկող բանկերը Թուրքիայում 5-ն են։ Դրանցից երկուսը պաշտոնապես հաստատել են համացանցում տարածված լուրերը: