Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 19-ին տարածել է հայտարարություն, ըստ որի՝ Լաչինի շրջանում ականազերծման ընթացքում վերջին օրերին չեզոքացվել է 122 ական։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայտնաբերված ականներն արտադրված են եղել Հայաստանում 2021 թվականին։ Իսկ Լաչինի շրջանում, համաձայն նույն հայտարարության, ականները տեղադրել են հայ զինվորները սեպտեմբերի 12-ին։ Այս մասին հաղորդում է Milliyet պարբերականը։