Ըստ «Եվրոպեյսկայա պրավդա» գործակալության՝ ԵՄ պաշտոնյաները հեռավար կարգով շփվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության համաձայն՝ Թուրքիայի առաջնորդի հետ քննարկվել են Միջերկրածովյան արեւելյան վիճելի տարածքներում տեղի ունեցած իրադարձությունները, Կիպրոսի վաղեմի հակամարտության կարգավորման, Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Կողմերը քննարկել են ԵՄ առաջնորդների հնարավոր այցը Թուրքիա:
Ավելի վաղ բրիտանական «Reuters» գործակալությունը հայտնել էր, որ Եվրամիությունը սառեցրել է Միջերկրածովյան արեւելյան վիճելի տարածքներում բնական գազի պաշարների հետազոտման նպատակով թուրքական կորպորացիայի չթույլատրված հորատման աշխատանքները համար թուրքական նավթային կորպորացիայի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, ըստ որոնց առաջարկվել էր սառեցնել ակտիվներն ու վերջիններիս արգելել մուտք գործել Եվրամիության երկրներ: