Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման թեման։ Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է փոխգործակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը նպաստելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ պարենային գործարքը, որը նախատեսում է հացահատիկի արտահանումը Սեւ ծովով։
Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային դիվանագիտական ջանքերի համար, որոնք ուղղված են Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի մատակարարումների շարունակության ապահովմանը։