Հասարակությունները հաճախ ոչ ամբողջական գաղափար ունեն՝ ինչ է կրթությունը, եւ կրթական գործընթացին նայում են որպես շուկայական հարաբերությունները կարգավորող գործիքի։ Կրթության հիմնական նպատակ դիտարկում են տնտեսական շահը կամ գումար վաստակելու հնարավորությունների ընդլայնումը։ Եվ կարծես մի կողմ է դրվում կրթության հումանիստական-փիլիսոփայական գլխավոր նպատակը։