Ըստ Reuters-ի՝ AstraZeneca ընկերության պատվաստանյութն ընդունելուց հետո Դանիայում երկու հոգի հիվանդացել է։ Նրանցից մեկը մահացել է, իսկ արյան մակարդուկ եւ ուղեղային արյունազեղում ունեցող մյուս հիվանդի վիճակը ծանր է։ Երկուսն էլ հիվանդանոցի աշխատակիցներ են։ Պատվաստվել են հիվանդանալուց 14 օր առաջ։
Դանիան, Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ մեկ տասնյակից ավելի այլ երկրների թվում, ժամանակավորապես դադարեցրել է պատվաստանյութի օգտագործումը։
Որոշ երկրներ էլ, ինչպես Գերմանիան եւ Ֆրանսիան, չեղարկել են պատվաստանյութի օգտագործումը դադարեցնելու իրենց որոշումը, քանի որ Եվրամիության հետազոտությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի օգուտները գերազանցում են ռիսկերին։ Հիշեցնենք, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (ЕМА) AstraZeneca-ն անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ է համարել: