ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ:
«Սեպտեմբերի 21-ին` 20:00-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետների եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՀՀ ՊՆ-ի` 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան: