Թուրքական Hurriyet պարբերականը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել հաջորդ ամիս ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հավանականությունը։ 2022-ի հոկտեմբերի 6-7-ը Պրահայում նախատեսված է ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
«Ներկայում քննարկում ենք այն հարցը՝ արդյոք մասնակցելու ենք Պրահայում կայանալիք գագաթնաժողովին։ Եթե մենք մասնակցենք, Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կգա այնտեղ։ Կարծում եմ, որ նա այդպիսի միտք ունի։ Միգուցե մենք նրա հետ առանձին քննարկում անցկացնենք այնտեղ»,- ասել է Էրդողանը։
Գագաթնաժողովի նախապես հայտարարած հիմնական նպատակը Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ էներգետիկ ու տնտեսական ճգնաժամերի քննարկումն է։
Հանդիպմանը, բացի ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներից, նախատեսվում է նաեւ Արեւմտյան Բալկանների վեց երկրների, ինչպես նաեւ Նորվեգիայի, Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությունը հրավիրյալի կարգավիճակով։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել է, որ հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը՝ միաժամանակ շեշտելով, որ այս պահին նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք։