ԵԱՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն եւ կազմակերպության «Եռյակը» ներկայացնող Շվեդիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարարներ Անն Լինդեն, Բույարա Օսմանին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունները։
Ի թիվս այլ հարցերի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերջին սրումը նույնպես հանդիպման ուշադրության կենտրոնում էր։
«Եռյակի» նախարարները եւ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ԵԱՀԿ-ի առավել ակտիվ մասնակցության հնարավորությունները։ Նրանք համաձայնել են ԵՄ-ի աջակցությամբ խաղաղ բանակցությունների հրատապությանը եւ հիշեցրել տարածաշրջանում ԵԱՀԿ փորձի ու գործիքների մասին:
ԵԱՀԿ «Եռյակի» եւ գլխավոր քարտուղարի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում։