Ֆրանսիայի դեսպանատունը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջանին սահմանակից Հայաստանի շրջաններ այցելելուց հնարավոր ռազմական նոր լարվածության պատճառով։
«Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ՝ Վայոց ձորի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր, նաեւ Նախիջեւանի հետ սահմանակցող հատված»,- ասված է հաղորդագրության մեջ։