Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում՝ ռուսական կողմում, 03:00-ից երկու ուղղությամբ էլ երթեւեկությունը կաթվածահար վիճակում է: 03:00-ից մինչեւ այս պահը հերթում եղած քաղաքացիները ոչ մի քայլ առաջ չեն շարժվել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ վրացական կողմում հերթեր չկան. անցակետն աշխատում է, բաց է, բայց ոչ ոքի չեն ընդունում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Առավոտյան համացանցում տարածված տեսանյութում երեւում են ռուսական կողմում կուտակված հսկայական հերթերը: