Վատիկան: Կիրակնօրյա հերթական աղոթք-պատգամի ժամանակ Հռոմի պապն անդրադարձել է մաֆիայից տուժածներին, ասելով, որ մաֆիան կենսունակ է, այն գործում է տարբեր երկրներում եւ, համաճարակը շահագործելով, հարստանում է կաշառակերության շնորհիվ։ «Վատիկանյան լուրեր»-ը նշում է, որ անդրադարձը պատահական չէ, կիրակի օրը Իտալիայում նշվում էր մաֆիայից տուժած անմեղ զոհերի հիշատակի օրը: «Մաֆիական հաստատությունները դեմ են Քրիստոսի Ավետարանին, նրանք հավատը փոխարինում են կռապաշտությամբ»,-ասել է Հռոմի պապը: