Թուրքական yenisafak.com-ը հայտնել է, որ Թուրքիայի կառավարության սեպտեմբերի 26-ին տեղի ունենալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունենալիք նիստի օրակարգում ընդգրկված են երկրի տնտեսական զարգացումներին, Թուրքիայի արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտներին, Թուրքիա-Հունաստան հարաբերություններում առկա լարված իրավիճակին, ռուս-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ հարցեր: Կքննարկվեն նաեւ նրանց միջեւ ընթացող ռազմական գործողություններին, Թուրքիայի կողմից իր սահմաններից դուրս իրականացվող ռազմական գործողություններին, ինչպես նաեւ Իսրայելի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Օրակարգի համաձայն՝ Էրդողանը նիստի ավարտին ուղերձով կդիմի Թուրքիայի հանրությանը: