ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 24 հազար 623 քաղաքացի։ Առաջին չափաքանակով պատվաստվել է 1 միլիոն 149 հազար 318 անձ, ընդհանուր առմամբ` 2 միլիոն 254 հազար 914։ Կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր՝ խթանիչ չափաքանակ է ստացել 75 հազար 597 մարդ։
Սեպտեմբերի 19-25-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք։ Նախորդ շաբաթ կորոնավիրուսի հետեւանքով մահվան 4 դեպք է գրանցվել (ընդհանուր՝ 8653)։ Այս պահին քովիդի դեմ բուժում է ստանում 2307 մարդ։