Իրանի արտգործնախարարը Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, թե ամերիկացիները վերջին օրերին ուղերձ են հղել, որ համաձայնության հասնելու կամք ունեն: Նյու Յորքում տարբեր երկրների արտգործնախարարների հետ հանդիպումներն ամփոփելով՝ Աբդոլահիանը նշել է, որ իր թիմը բանակցություններ է վարել Եվրամիության ներկայացուցչի եւ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բանակցային գործընթացի հետ կապ ունեցող երկրների ներկայացուցիչների հետ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, թե մտադիր է սեպտեմբերի 26-ին հանդիպել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հետ՝ Իրանի միջուկային ծրագրին առնչվող խնդիրները քննարկելու համար:
Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 66-րդ ամենամյա նստաշրջանում ընդգծել է, թե ողջունում է Իրանի Ատոմային գործակալության նախագահին, որի հետ կհանդիպի, որպեսզի փորձեն համաձայնության եզրեր գտնել առկա խնդիրների լուծման համար: