ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր մեկնելու է Բրյուսել՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի և ԵՄ ղեկավարների հետ՝ նախագահ Ջո Բայդենի ջանքերի շրջանակում տրանսատլանտյան դաշինքի ամրապնդման եւ ՆԱՏՕ-ի միջոցով դաշնակիցների հետ ԱՄՆ կապերն ակտիվացնելու նպատակով։
Բլինքենը մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը եւ մարտի 23-ին ու 24-ին դաշնակիցների ու դաշինքի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ խորհրդակցություններ է անցկացնելու: