Փորձագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակման ռիսկը շարունակում է բարձր մնալ: «Ալիք Մեդիայի» մեկնաբան Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Սաֆարյանը կարծիք է հայտնում, որ Ադրբեջանին զսպելու գործում վերջին շրջանում առաջնային է ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը: