Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ Վաշինգտոնը սատարում է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավմանն ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին:
«Տվյալ պահին կա խաղաղության գործընթաց, որը վարում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, եւ Միացյալ Նահանգներն ակտիվորեն սատարում է դրան»,- ասել է Քարփենթերը՝ հավելելով, որ Վաշինգտոնն այս հարցում մշտական կապի մեջ է Հայաստանի, Ադրբեջանի եւ Եվրամիության հետ:
Ըստ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի՝ Միացյալ Նահանգները սատարում է «Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների բարելավմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացմանը, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը եւ տարածաշրջանի ամբողջ բնակչության իրավունքների պաշտպանությանը»: