ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 28-ին՝ 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետների եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: