Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած նոր ողբերգական միջադեպը, հայտարարել է, որ խաղաղությունը չի կարելի բռնի ուժով պարտադրել։
«Այսօր կրկին ահազանգեր են ստացվել երեք սպանված զինվորների եւ մեկ վիրավորի մասին։ Այս եւ շատ այլ անիմաստ զոհերը սնուցում են ատելությունն ու անկայունությունը։ Անվտանգությունը, հիրավի, հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվում են սահմանները, եւ զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորությունից. խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կլաարը։